Բրիտանական մայրաքաղաքի հանրահայտ խորհրդանիշներից մեկը`Բիգ Բենի աշտարակը, թեքվում է կողքի վրա ավելի մեծ արագությամբ, քան ենթադրվում էր մինչ այդ: Այսպիսի եզրակացության են հանգել կառույցն ուսումնասիրող ճարտարապետները:
Ինչպես հաղորդում է Sunday Telegraph թերթը, աշտարակի անկման արագությունը վերջին ժամանակներում մեծացել է: Այժմ Բիգ Բենի գագաթը համարյա կես մետրով շեղված է ուղղաձիգ դիրքից:
Գիտնականների կարծիքով՝ անկման այսպիսի արագությամբ Բիգ Բենի թեքությունը չորս հազար տարուց կհասնի հանրահայտ Պիզայի աշտարակի թեքման աստիճանին:







































