Ֆիլիպինների տարածքով անցած երկու հուժկու թայֆունների զոհ է դարձել 101 մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորել են: Այս մասին է հաղորդում Reuters-ը: Սեպտեմբերի 27-ին՝ «Նիսատ» և հոկտեմբերի 1-ին՝ «Նալգե» թայֆունները մեծ վնաս են հասցրել հատկապես Ֆիլիպինների հյուսիսային մասին: Ջրհեղեղները երկրի գյուղատնտեսությանը շուրջ 275 մլն դոլարի վնաս են հասցրել:
Վերջին տվյալների համաձայն՝ «Նիսատ» թայֆունի զոհն է դարձել 82, իսկ «Նալգեի»` 19 մարդ, 27 հոգի անհայտ կորած են համարվում:
Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ամենաշատ զոհերը եղել 1991 թ., այն ժամանակ մահացել էր 6 հազար մարդ:












































