Sunday, 07 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում

ՄԱԿ-ում հաստատել են Միշել Բաչալետի առաջադրումը գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի նախագահները փետրվարի 1-ին ծանուցում են ստացել այն մասին, որ չիլիացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն առաջադրվել է որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին փետրվարի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահի գրասենյակի խոսնակ Լա Նեյս Քոլինզը։

«Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի նախագահներն այսօր առավոտյան ստացան Միշել Բաչելետի թեկնածության մասին ծանուցումը։ Թեկնածությունը ներկայացրել են Չիլին, Բրազիլիան և Մեքսիկան», – ասել է նա։

Ավելի վաղ Չիլիի նախագահ Գաբրիել Բորիկը հայտարարել էր, որ Մեքսիկան, Բրազիլիան և Չիլին համատեղ կառաջադրեն Բաչելետին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Բաչելետը երկու անգամ զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը՝ 2006-2010 թթ. և 2014-2018 թթ.։ 2018 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. օգոստոսը նա զբաղեցրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։ Բաչելետը միակ լատինամերիկյան թեկնածուն չէ, որը հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ 2025 թ. նոյեմբերին Արգենտինան առաջադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի թեկնածությունը։

ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թ. դեկտեմբերի 31-ին։ Գլխավոր քարտուղարն ընտրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հաստատվում Գլխավոր ասամբլեայի կողմից։ Նրա պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ժամկետի սահմանափակում չկա, սակայն նախկինում ոչ ոք այդ պաշտոնը չի զբաղեցրել ավելի քան 10 տարի։ Համաձայն հաստատված գործելակերպի՝ ՄԱԿ-ի ղեկավարը չի ընտրվում Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, Չինաստանից և Ֆրանսիայից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում