Միջազգային «Կարմիր խաչի» աշխատակիցներին առաջին անգամ է հաջողվել սննդամթերք առաքել Սոմալիի հարավում գտնվող Կիսմայո նավահանգիստ, որը գտնվում է «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո:
BBC-ի հաղորդմամբ՝ Կիսմայո է ժամանել տասնհինգ բեռնատար մեքենա: Այս շաբաթ սկսվել էր մասշտաբային հումանիտար գործողություն՝ Սոմալիի հարավային մասի ավելի քան մեկ միլիոն բնակչությանը սննդամթերք տրամադրելու նպատակով:
Ըստ «Կարմիր խաչի» հայտարարության՝ հումանիտար օգնությունն առաքելուց առաջ «Ալ-Շաբաբի» իսլամիստների հետ կայացել են բանակցություններ: Սննդամթերքից բացի՝ Սոմալի հարյուր հազարավոր քրիստոնյաներին կտրամադրվի նաև սերմացու և պարարտանյութ:











































