Բրիտանիայում ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է բամբուկից պատրաստված առաջին հայրենական լեռնային հեծանիվը:
Հեծանիվի հեղինակներն են Օքսֆորդի համալսարանի դիզայներները: Նրանց խոսքերով` հեծանիվն օժտված է պողպատի ճկունությամբ և ածխածնի մանրաթելի առաձգականությամբ: Նրանք նշել են, որ իրենց մոդելի համար ընտրել են բամբուկը հենց այդ հատկությունների համար:
Հեծանիվի համահեղինակներից մեկը հայտնել է, որ բամբուկի գաղափարն առաջացել է համալսարանական դասերից մեկի ժամանակ, երբ ուսանողները փորձում էին տարբեր այլընտրանքային մետաղների հատկությունները:
Հեծանիվներն արտադրում է յորքշիրյան Raw Bikes ընկերությունը, դրանք կարժենան 2600 դոլար:








































