Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Մեծ Բրիտանիան հավանություն է տվել Եվրոպայում Չինաստանի ամենամեծ դեսպանատան կառուցման նախագծին՝ չնայած քննադատությանը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հունվարի 20-ին հավանություն է տվել Չինաստանի կողմից Լոնդոնում Եվրոպայի իր ամենամեծ դեսպանատան կառուցմանը։  Reuters-ը հաղորդում է, որ այս քայլով Բրիտանիան հույս ունի բարելավել հարաբերությունները Պեկինի հետ՝ չնայած բրիտանացի և ամերիկացի քաղաքական գործիչների նախազգուշացումներին, որ դեսպանատունը կարող է օգտագործվել որպես լրտեսության կենտրոն։

Լոնդոնի աշտարակի  մոտ գտնվող երկու դար առաջ կառուցված Թագավորական դրամահատարանի տեղում նոր դեսպանատուն կառուցելու Չինաստանի ծրագրերը երեք տարի շարունակ կասեցվել են տեղի բնակիչների, օրենսդիրների և Մեծ Բրիտանիայում Հոնկոնգի ժողովրդավարամետ ակտիվիստների դիմադրության պատճառով։

Որոշման մասին հայտարարվել է վարչապետ Քիր Սթարմերի` առաջիկա օրերին Չինաստան այցից առաջ.  սա կլինի Բրիտանիայի առաջնորդի առաջին այցը 2018 թվականից ի վեր: Որոշ բրիտանացի և չինացի պաշտոնյաներ նշել են, որ այցը կախված է դեսպանատան կառուցման հաստատումից։

«Այս որոշումը կայացնելիս հաշվի են առնվել բոլոր էական նկատառումները: Որոշումն այժմ վերջնական է, եթե այն հաջողությամբ չբողոքարկվի դատարանում», – ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Չինաստանի կառավարությունը 2018 թվականին գնել էր Թագավորական դրամահատարանի շենքը մոտ 343,54 միլիոն դոլարով, սակայն այնտեղ նոր դեսպանատուն կառուցելու թույլտվություն ստանալու նրա հայտերը 2022 թվականին մերժվել էին տեղական խորհրդի կողմից: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը 2025 թվականին խնդրել էր Սթարմերին միջամտել:

Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների որոշ քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Չինաստանին պետք է արգելվի կառուցել դեսպանատուն Լոնդոնի պատմական ֆինանսական թաղամասի մոտ գտնվող տարածքում, քանի որ դա կարող է հնարավորություն տալ Պեկինին գաղտնալսում իրականացնել ֆինանսական ընկերությունների կողմից օգտագործվող օպտիկամանրաթելային մալուխների միջոցով, որոնք անցնում են  տվյալ տարածքի ստորգետնյա հատվածով։

Բրիտանական անվտանգության ոլորտի պաշտոնյաները նաև զգուշացրել են, որ Չինաստանին շատ ավելի մեծ դեսպանատուն կառուցելու թույլտվությունը կնշանակի Մեծ Բրիտանիայում ավելի շատ չինացի լրտեսներ, ինչպես նաև ավելի շատ դիվանագետներ՝ պնդում, որը մերժվել է Լոնդոնում Չինաստանի դեսպանատան կողմից։

Reuters-ը նշում է, որ վերջին տասնամյակում Մեծ Բրիտանիան, որ պնդում էր, թե ցանկանում է լինել Չինաստանի ամենամեծ աջակիցը Եվրոպայում, դարձել էր նրա ամենակոշտ քննադատներից մեկը, և այժմ փորձում է կրկին բարելավել հարաբերությունները։ Սթարմերը դեկտեմբերին ասել է, որ ավելի սերտ գործարար կապերը բխում են ազգային շահերից։

Որոշ տեղացիներ, որոնք դեմ են Չինաստանի կողմից տարածքում մեծ դեսպանատուն կառուցելուն, քննարկում են որոշման դեմ դատարան դիմելու հարցը։

Նոր դեսպանատունն, ըստ նախագծային դիմումի, կլինի աշխարհի ամենամեծ դիվանագիտական ​​​​հիմնարկներից մեկը՝ մոտ 55 000 քառակուսի մետր տարածքով։ Դա գրեթե 10 անգամ ավելի մեծ է, քան Չինաստանի ներկայիս դեսպանատունը Լոնդոնի կենտրոնում և զգալիորեն ավելի մեծ, քան նրա դեսպանատունը Միացյալ Նահանգներում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում