Facebook սոցիալական կայքում բացվել է «Մարդահամար 2011» խորագրով հատուկ էջ, որի միջոցով տարածվում են մարդահամարի վերաբերյալ տեղեկություններ: Ազգային վիճակագրական ծառայությանը նման առաջարկություն արել են ԱՄՆ Հաշվառումների բյուրոյի փորձագետները:
ԱՎԾ համաձայն՝ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի Երևանյան գրասենյակն իր միջոցներով տպագրել է «Մարդահամար» խորագրով 2011-2012թթ. օրացույց: Ավարտված են ՀՀ 2011թ. մարդահամարի տվյալների հավաքագրման համար ժամանակավոր անձնակազմի 14913 ցուցակագրումը, որոնց ուսուցման/հրահանգավորման աշխատանքներն այսօր ավարտվել են: Փոխվարչապետի աջակցությամբ մարդահամարի իրազեկմանը օժանդակելու համաձայնություն է տվել նաև Հայ Առաքելական եկեղեցին:
Մարդահամարի նախապատրաստմանն ու անցկացմանը ֆինանսական և տեխնիկական բնույթի օժանդակություն են ցուցաբերել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարը, Հայաստանյան գրասենյակը, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի կառավարությունները:









































