«Եվրո-2012»-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Մակեդոնիայի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը չի թաքցրել իր ուրախությունը.
«Մենք խաղում էինք մեր ժողովրդի համար: Խաղի չափազանց կարևորությունն ու հաղթելու անհրաժեշտությունը փոքր-ինչ խանգարում էին հանդիպման մեկնարկում, բայց հետո ամեն ինչ ընթացավ ինչպես պետք էր: Ուրախ եմ, որ երջանկություն պարգևեցինք Հայաստանին: Ամբողջ երկիրն էր մեզ երկրպագում, և երջանիկ եմ, որ հաղթանակով ժողովրդին շնորհակալություն հայտնեցինք»,- Յուրա Մովսիսյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





































