Friday, 24 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

2026 թվականին հայկական վոլեյբոլը կնշի 100-ամյա հոբելյանը

Հունվարի 10-ին Երևանի «Անի գրանդ» հյուրանոցում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաշվետու ընտրական 10-րդ համագումարը: Համագումարին ներկա են եղել 70 պատվիրակներից 63-ը, որոնք ներկայացնում էին Հայաստանի օլիմպիական կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի վոլեյբոլի ակումբների, մարզադպրոցների, քաղաքների ներկայացուցիչներ։ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել էր իր հրաժարականը, և ֆեդերացիայի նախագահության հերթական ժողովի ժամանակ կայացվեց որոշում ներկայացնել գալիք հաշվետու ընտրական համագումարին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Մինչ ընտրության գործընթացը Կարեն Ասմարյանը ներկայացրել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի 2022-2025 թվականներին կատարված աշխատանքները, կազմակերպված մարզական միջոցառումների տեսահաշվետությունը, որը պատվիրակներն ընդունել են միաձայն։ Համագումարը վարող Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը իր խոսքում նշել է, որ Կարեն Ասմարյանը շուրջ 13 տարի զբաղեցրել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որի ղեկավարությամբ Հայաստանն ունեցել է վոլեյբոլի զարգացման մեծ առաջընթաց, անցկացվել են մի շարք միջազգային առաջնություններ, մասնավորապես, 2025-ին Երևանում կայացած Եվրոպայի Մ16 առաջնությունը։

Քանի որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտունում առաջադրվել էր միայն Կարեն Ասմարյանի թեկնածությունը, պատվիրակները որոշել են քվեարկել բաց քվեարկությամբ և միաձայն Կարեն Ասմարյանին ընտրել են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։

Իր խոսքում Կարեն Ասմարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Հրաչյա Մուրադյանին կատարված աշխատանքի համար և հավաստիացրել, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան իր ղեկավարությամբ կփորձի հասնել էլ ավելի բարձր արդյունքների։ Կարեն Ասմարյանը ներկայացրել է նաև ՀՎՖ նոր նախագահության կազմը՝ փոխնախագահ Աշոտ Գասպարյանին, գլխավոր քարտուղար Սմբատ Գևորգյանին և 12 նախագահության անդամներին։

Համագումարի ամենակարևոր կետերից էր նաև 2026 թվականին հայկական վոլեյբոլի 100-ամյակը տոնելը: Հայաստանի վոլեյբոլի բոլոր առաջնությունները և մրցաշարերը կայանալու են այս տարեդարձի ներկայացմամբ։ Այդ առիթով նաև պարգևատրվել են հայկական վոլեյբոլի նվիրյալներ, վետերաններ, մարզիչներ և մարզիկներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում