Հայտնի մատադոր Խուան Խոսե Պադիլյան ստացել է ծանր վնասվածք Սարագոսայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մարտի ժամանակ մատադորն ընկել է գետնին, որից հետո ցուլը պոզով խոցել է նրա գլուխը, որը մտել է ծնոտի մեջ և դուրս եկել աչքի կողմից:
Մատադորին շտապ հոսպիտալացրել են, բժիշկները փորձում են փրկել նրա աչքը: Արդեն մի քանի ժամ է, ինչ ընթանում է նրա վիրահատությունը: 38-ամյա մատադորը համարվում է ամենահայտնի մատադորներից մեկը: Սա առաջին դեպքը չէ, երբ Պադիլյան դժբախտ միջադեպերի մեջ է հայտնվում: 2001թ.-ին նրա հետ երկու անգամ նման միջադեպ է պատահել:
Հիշեցնենք նաև, որ 2012թ.-ից ցլամարտերն արգելվել են:
Տեսանյութը, որ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը, ցանկալի չեն երեխաների և նյարդային խնդիրներ ունեցող մարդկանց համար:











































