Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Երևանի տրանսպորտի վիճակը գտնվում է քաղաքապետարանի ուշադրության ներքո

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունն ուսումնասիրել և ամփոփել է քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի վարչական շրջանների աշխատակիցների կողմից սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում կատարված դիտարկումների արդյունքում ներկայացված դիտողությունները և առաջարկությունները։

Դիտարկումների արդյունքներով ավտոբուսային երթուղիներում սպասարկումը թեև հիմնականում գնահատվել է բավարար, այդուհանդերձ առանձին երթուղիներում մեծ են եղել շարժման միջակայքերը (երթ. հ.հ.12, 43, 19, 35, 40), վարորդների կողմից ծխելու դեպքեր են արձանագրվել հ.հ.59Ա և 79Ա երթուղիներում։

Միկրոավտոբուսային երթուղիներում դեռևս քիչ չեն այնպիսի փոխադրամիջոցները (հիմնականում ՌԱՖ և ԵՐԱԶ մակնիշների), որոնց ծառայության ժամկետները անցած են, գտնվում են տեխնիկապես անսարք վիճակում և ենթակա են փոխարինման։ Միկրոավտոբուսները հիմնականում աշխատում են գերբեռնված վիճակում և առավոտյան «պիկ» ժամերին փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը բավարար չէ։ Արդյունքում մեծ են շարժման միջակայքերը (երթ. հ.հ.64, 49, 30, 115, 22, 109) և կանգառներում առաջանում են ուղևորների կուտակումներ.

Առանձին շարժակազմերում արձանագրվել է ոչ բավարար սանիտարական վիճակ (երթուղիներ հ.հ.10, 26, 73, 87, 117)։ Վարորդների կողմից ծխելու դեպքեր են արձանագրվել հ.հ.38, 41, 57, 4, 124, 93, 77, 21, 61, 45, 117, 70 երթուղիներում։ Վարորդների կողմից ուղեսրահում երաժշտություն միացնելու և ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու դեպքեր են արձանագրվել հ.հ.70, 24, 117, 87 երթուղիներում։ Հ.Հ. 38, 41, 118, 4, 96 երթուղիներում վարորդները ախատանքի են ներկայացել ոչ բավարար արտաքին տեսքով։

«Երևանտրանս» ՓԲ ընկերությանը հանձնարարվել է քննարկել բարձրացված հարցերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու և ուղևորների պատշաճ սպասարկում ապահովելու ողղությամբ։

Միևնույն ժամանակ ներքաղաքային ավտոբուսային հ.հ.26, 40 և միկրոավտոբուսային հ.հ.110, 64, 22, 117, 30, 115, 109, 116, 49, 48 երթուղիներում ուղևորափոխադրումներ իրականացնող թվով 11 կազմակերպություններ վարչության կողմից գրավոր զգուշացվել են՝ առավոտյան ժամերին շարժման միջակայքերը չպահպանելու և ուղևորների կանոնավոր սպասարկում չիրականացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում