Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սաարին սրտի վիրահատության է ենթարկվել։
Վիրահատությունը, ըստ տեղեկությունների, հաջող է անցել։ Մարզիչը մարզչական աշխատանքը կվերսկսի առաջիկա օրերին։ Սարին մարզել է «Լացիոն» 2021-ից 2024 թվականներին և թիմ վերադարձել 2025 թվականի ամռանը։
Նա մարզել է նաև «Յուվենտուսը», «Չելսին», «Նապոլին» և մի շարք այլ ակումբներ։ Նա լոնդոնցիների հետ նվաճել է Եվրոպա լիգան, իսկ թուրինյան ակումբի հետ՝ Սերիա A-ի տիտղոսը։









































