Պրահայում ի հայտ է եկել քաղաքային «սուպերհերոս». կապույտ շալվարով, կարմիր վերնաշապիկով, անձրևանոցով և սաղավարտով տեսախցիկով զինված տղամարդն իրեն անվանում է ՍուպերՎացլավ և իր առաքելությունն է համարում անարդարության, երկերեսանիության, անտարբերության դեմ պայքարը:
Չեխական մամուլը գրում է, որ ՍուպերՎացլավն իր իսկական անունը գաղտնի է պահում և առաջին անգամ Պրահայի փողոցներում երևացել է դեռևս սեպտեմբերին:
Առաջինը, ում հետ հերոսը պայքարի մեջ է մտել, եղել են ծխողները և անփույթ շների տերերը: Մասնավորապես հաղորդվում է, որ ծխողների վրա հերոսը դույլով ջուր է լցնում:
Այն հարցին, թե արդյոք իր պատժիչ գործողությունները չափազանց դաժան չեն, ՍուպերՎացլավը պատասխանել է, որ շատերը, իրոք, կարող են նեղանալ իրենից. «Ես հույս ունեմ, որ բոլորը դա ընկալում են որպես կատակ, սակայն ենթատեքստը հստակ է: Ես իրոք չեմ հասկանում, ինչու են աղջիկներն ու տղաները կանգառներում ծխում»,- մեկնաբանել է նա իրավիճակը:
Իր գործողությունների մսաին ՍուպերՎացլավը պատմել է իր բլոգում, իսկ մի քանի օր առաջ բացվել է նրա անձնական կայքը:
Վերջին տարիներին աշխարհի տարբեր քաղաքներում սկսել են հայտնվել «սուպերհերոսներ»: Առաջին «սուպերհերոսները» լրագրողների ուշադրությունն են գրավել Սիեթլում, այնուհետև նրանց համախոհները հայտնվել են Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում:











































