Հնդկական ITC Hotels հյուրանոցների ցանցի բարձր կարգի հյուրանոցներում բացվել է «Եվա» անվանմամբ հարկաբաժին, որտեղ կարող են մնալ միայն կանայք: Հարկում աշխատող անձնակազմը` ներառյալ անվտանգության աշխատակիցները, նույնպես բաղկացած կլինեն բացառապես կանանցից:
Հյուրանոցի համարներում կա մարմնի խնամքի բոլոր հարմարությունները: Հատուկ պատրաստված սպասավորները մեկ զանգով կարող են բարձրանալ և օգնել կանանց հագնել սարին կամ տոնական զգեստը՝ բիզնես-միջոցառումների կամ երեկույթների համար: Հյուրանոցները նաև կանանց առաջակում են տարբեր տեսակի դիետաներ, ինչպես նաև սփայի և բիզնես-կենտրոնների ծառայություններ: Օրինակ՝ կարելի է առանց հարկաբաժնից դուրս գալու անցկացնել ընկերության տնօրենների խորհրդի նիստ:
Որպես կանոն, «Եվաների» համար առանձնացվում է հյուրանոցների առաջին հարկը, որոնք ամենամոտն են գտնվում հյուրասենյակին: Դրանցից յուրաքանչյուրում 12-14 «կանացի» համարներ են: Նոր առաջարկը հատկապես կգրավի այնպիսի կանանց, որոնք ստիպված են կամ նախընտրում են միայնակ ճանապարհորդել: Սենյակը մեկ գիշերվա համար արժե 850 դոլար:











































