Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ո՞ւր ենք հասել մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման ճանապարհին

Երեկ Երևանում մեկնարկած` «Ինչպիսի՞ն է Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան» եռօրյա խորագրով համաժողովի երկրորդը օրը ձևավորվեցին երեք աշխատանքային խմբեր:

Խմբերից մեկը քննարկում-վերլուծում էր «Տասնամյակից ավելի մարդու իրավունքների մոնիտորինգից քաղված դասեր» թեման:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին ԲՀՀ Կովկասի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Մայքլ Հոլը հարց ուղղեց, թե վերջին տասը տարիներին ինչի է հասել Հայաստանը, որը 2001-ից ԵԽ-ին է անդամակցում:

«Մոտավորապես 1994-95 թթ. սկսեցին ձևավորվել ոչ կառավարական կազմակերպությունները: 2001 թվականից հետո, երբ Հայաստանը անդամակցեց ԵԽ-ին, սկսեց ավելի արհեստավարժ մոնիտորինգ իրականացնել Հ/Կ-ների միջոցով տարբեր ոլորտների կառույցներում»,- նշեց Ավետիք Իշխանյանը` մանրամասնելով, թե ոլորտներում ինչ բարեփոխումներ են իրականացվել փոքր-փոքր քայլերով, և միջազգային կառույցների հետ համագործակցությունը` մոնիտորինգի տեսքով, ինչ արդյունքներ է արձանագրել: «Շատ դեպքերում մեր մեղքն է, որ լավ զեկույցներն են լինում, բայց դրանք մնում եմ դարակներում, և հետևողական չենք լինում դրանց կատարման ճանապարհին»,- նկատեց Ա. Իշխանյանը:

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից Նինո Գոբրոնիձեն, ներկայացնելով իր երկրի փորձը, նկատեց, որ հակակոռուպցիան մոնիտորինգ են իրականացրել, բարձրացնում էին բնակչության իրազեկության հարցը, և հասարակությունը տեղեկացավ երկրի ծախսերի, գնումների վերաբերյալ որոշ տվյալների, իսկ կառավարությունը ստիպված օրենսդրական փոփոխություններ իրականացրեց: «Կոռուպցիան, իհարկե, նախկինում շատ հեշտ էր գտնել մեր երկրում, այժմ ավելի բարդ է, պետք է շատ ուսումնասիրես, փորփրես-խորանաս, որպեսզի կասկածներիդ պատասխանը գտնես»,- նշեց Նինո Գոբրոնիձեն:

Անդրադառանալով ընտրությունների ընթացքում մոնիտորինգին՝ Ն. Գոբրոնիձեն նկատեց, որ ընտրությունների օրը կատարված մոնիտորինգը վկայեց՝ այո, խախտումներ չկան, բայց նույնը չի կարելի ասել մինչև ընտրություններն ընկած քարոզչական շրջանի մասին, այսինքն` պետք է գնաս, մասնակցես բոլոր նախընտրական միջոցառումներին, որպեսզի պարզես, թե ինչ խախտումներ կան:

Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ Կրասիմիր Կանևը անդրադարձավ հարցին, թե ի՞նչ պետք է փոխել մարդու իրավունքների մոնիտորինգի գործընթացում: «Անհրաժեշտ է փոխել մոնիտորինգի ձևը` ինչպես և ինչպիսի փաստաթղթեր ստանալ… Վրաստանում, օրինակ, բանտերի թափանցիկության հարցով վատ է իրավիճակը, նախկինում հ/կ-ներն էլ կարող էին այցելել, այժմ՝ միայն մարդու իրավունքների պաշտպանը: Այսինքն՝ պետք է մարդկանց մեր ասելիքը հասցնելու ձևը փոխենք: Պետք է հաշվի առնենք միջավայրի առանձնահատկությունները»:

Human Right Watch-ի եվրոպական երկրների բաժնի ղեկավար Ռեյչլ Դենբերը նշեց, որ իրենց կազմակերպության հաջողությունն այն է, որ հայտնաբերել են խախտումներ, դրանց հիմքով ընկերությունները դադարեցրել են իրենց աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում