Պոլսում ներկայումս բնակվում է 15-20 հազար հայաստանցի, որոնց մեծ մասը կանայք են: Այս մասին այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնած հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Արսեն Խառատյանը` անդարդառնալով ներկայումս պոլսահայությանը հուզող խնդիրներին և ներկայացնելով Թուրքիայում հայերի վիճակը:
Նրա խոսքով` հետազոտական, դաշտային աշխատանքների ժամանակ իր համար պարզել է, որ պոլսահայերը զարմացած են հայաստանցիների` թուրքական հասարակությանը շատ արագ ինտեգրմամբ` արագ սովորում են թուրքերենը, խառը ամուսնություններ հաստատում: Նրա խոսքով` շատ հայաստանցի կանանց է հանդիպել, ովքեր աշխատում են պոլսահայերի տանը:
«Ամենաստորաքարշ շերտը հայաստանցիներն են համարվում»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով` հայաստանցիները շատ վատ են պատկերացնում նաև Հրանտ Դինքի ֆենոմենը: «Ֆենոմենալ տրանսֆորմացիայի հիմք է դարձել Թուրքիայում, ու ոչ միայն հայերի, այլև թուրքերի շրջանում, որոնց կողմից նա ընկալվում է որպես քաղաքացիական հասարակության համար պայքարող անձ»,- ասաց Ա. Խառատյանը` նշելով, որ հետաքրքիր ֆենոմեն են նաև սասունցիները, որոնց ընկալումը պոլսահայերի կողմից նման է մեզանում ղարաբաղցիների ընկալմանը, թե՝ եկան, գրավեցին իրենց քաղաքը։











































