Sunday, 21 06 2026
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել

Համարյա համոզված եմ, որ Քոչարյանի մուտքը տեղի կունենա, որովհետև իրավիճակը գնալով դառնում է պարտադրող. Վ. Խաչատրյան

«Տեսնում ենք այն, ինչ սպասելի էր` կա առճակատման խորացում, սակայն նախընտրական մրցավազքը մի փոքր ուշացած է, և այս անգամ համեմատաբար պասիվ է, միակ բանը որ կարող ենք արձանագրել` հանրահավաքն է, որի ազդեցությունը հասարակության վրա ևս բազմաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Աժ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Նա նկատեց, որ այդ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ արդեն իսկ գոյություն ունեն հաստատուն քաղաքական կոնֆիգուրացիաներ` ՀԱԿ և իշխանություն, և մինչև նախընտրական վերջին` եռման փուլ մտնելը` նոր կոնֆիգուրացիաներ ձևավորելու հարցը ուշանում է, ինչը, ըստ Խաչատրյանի, նաև պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձով. «Համարյա համոզված եմ, որ Քոչարյանի մուտքը տեղի կունենա, որովհետև իրավիճակը գնալով դառնում է պարտադրող»:

Ինչ վերաբերում է առաջիկայում քաղաքական նոր կոնֆիգուրացիաների ձևավորմանը, Խաչատրյանը նշեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչ նոր կոնֆիգուրացիաներ կառաջանան դաշտում, բայց դա բացառված չէ, քանզի Հայաստանում ներկայումս խառնակ իրավիճակ է` էլիտան միմյանց չի վստահում, ու նման իրավիճակից, ըստ Խաչատրյանի, «երկիրը դուրս է գալիս բարոյապարկեշտ մարդկանց առանցքի ստեղծմամաբ»` մարդկանց խումբ, որին կհավատա զանգվածը. «Նոր ուժերի ձևավորումը բավականին մոտիկ է»:

Նախընտրական շրջանի կուլմինացիան, ըստ Խաչատրյանի, հստակ չէ, թե երբ կլինի, քանզի կան այնպիսի հարցեր, ինչպիսիք են ղարաբաղյան խնդիրը, պատերազմը վերսկսելու ռեալ քայլեր Ադրբեջանի կողմից, տնտեսական վիճակի սրացում, որոնք կարող են հանկարծակի և ամբողջապես կտրուկ փոխել իրավիճակը և բերել էսկալացիայի:

Հարցին, թե որքանով է հավանական, որ իր նշած առճակատման սրացումը հանգեցի մարտիմեկյան դեպքերի կրկնությանը, Խաչատրյանը պատասխանեց, որ նման սցենար կլինի այն դեպքում, երբ երկիշխանության իրավիճակ ստեղծվի, և եթե ընդդիմությանը հաջողվի բարձրացնել այնպիսի ժողովրդական ալիք, որի դեմ իշխանությունն անզոր լինի. «Բայց հստակ է, որ զանգվածը, որ գալիս է այդ ակցիաներին, ավելի կիրառական գործողությունների է միտված, քան ընդդիմադիր ղեկավարությունը»:

Հայաստանում արաբական սցենարների կրկնության հավանականությանն անդրադառնալով` Վարդան Խաչատրյանը նշեց, որ հնարավոր վերսկսվելիք պատերազմը հայ հասարակության ակտիվության դեպրեսանտ է հանդիսանում, ինչպես նաև հայ հասարակությունը մտածողությամբ էլ նման չէ արաբներին. «Արաբական սցենարը սակավ հավանական է Հայաստանում»:

Հարցին, թե ինքը մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին և արդյոք իրեն տեսնո՞ւմ է ապագա խորհրդարանում, Խաչատրյանը պատասխանեց, որ առայժմ իր մասնակցության առումով որոշում չի կայացրել, իսկ այդ որոշումը պայմանավորված է լինելու այն զարգացումներով, որոնք կլինեն Հայաստանում:

ՀԱԿ-ի հետ համագործակցության դաշտ Խաչատրյանը ևս դեռ չի տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում