Friday, 26 06 2026
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Այդ ես չեմ փոխվել, Էրդողանն է փոխվել և սկսել զենք մատակարարել սիրիացի ապստամբներին. Բաշար Ալ-Ասադ

Թուրքական Ntvmsnbc կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն ընդունել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ֆարուք Լոգոօղլուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է. «Ես չեմ փոխվել, Էրդողանն է փոխվել, որը միակողմանի պատժամիջոցներ է ձեռնարկում Սիրիայի նկատմամբ, երբ անգամ ՄԱԿ-ը դա չի անում։ Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի և Սիրիայի միջև բարեկամությանը, իսկ Թուրքիան էլ վերջին շրջանում վերածվել է Վաշինգտոնի շահերն առաջ տանողի։ Անկարան վերածվել է Օբամայի խոսնակի։

Թուրքիայից եկողներն ինձ շարունակ ասում են. «Օբաման այսպես է ասում, Օբաման այնպես է ասում»։ ԱՄՆ-ը Դամասկոսում դեսպան ունի։ Ես այդ ամենն արդեն նրանից լսել եմ։ Թուրք եղբայրները մեզ կրկնում են այդ նույն խոսքերը։ Թունիսի, Լիբիայի և մեր օրինակները ցույց են տալիս, որ խնդիրը ժողովրդավարություն հաստատելը չէ, մեր աղբյուրներին տիրանալն է։

Թուրքիան զենք է մատակարարում սիրիացի ապստամբներին։ Ապստամբների մոտ մենք հայտնաբերել ենք մեծ քանակությամբ թուրքական ծագմամբ զենք։ Թուրքիան հանդես է գալիս «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության օգտին, որը սպառնալիք է ներկայացնում երկրի աշխարհիկ ռեժիմին։ Սիրիայի համար «Մուսուլման եղբայրները» նույնն են, ինչ Թուրքիայի համար Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK):

Թուրքիան 30 տարի շարունակ նոր Սահմանադրություն չի ընդունել, փոխարենը նա Սիրիայից պահանջում է 3 ամսվա ընթացքում ձեռնարկել լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ։ Մենք հատ-հատ անում ենք դա, և դա անում ենք ոչ թե նրա համար, որ Արևմուտքն է այդպես ցանկանում, այլ որ այդպես է ցանկանում մեր ժողովուրդը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում