Tuesday, 16 06 2026
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Ռ. Քոչարյանը կաջակցի Սերժ Սարգսյանին` ընդդեմ Տեր-Պետրոսյանի, իսկ վերջինս էլ կաջակցի Ս. Սարգսյանին` ընդդեմ Ռ. Քոչարյանի

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանում կատարվող ներքաղաքական զարգացումներին: Նա հիշեցրեց, որ ինքը մեկ անգամ ասել է, որ Սերժ Սարգսյանի դիրքերը առավել շահավետ են, քանզի Ռ. Քոչարյանը կաջակցի Սերժ Սարգսյանին` ընդդեմ Տեր-Պետրոսյանի, իսկ վերջինս էլ կաջակցի Ս. Սարգսյանին` ընդդեմ Ռ. Քոչարյանի:
Մելիքյանը նկատեց, որ այսօր ավելի հստակ է իր այդ պնդումը, և հենց Սերժ Սարգսյանի որոշմանն է թողնված, թե արդյոք երկխոսություն կլինի՞, թե` ոչ, և թե Ռոբերտ Քոչարյանին կաջակցի՞, թե` ոչ:

Բանախոսը նկատեց, որ այս երկընտրանքից ազատվելու համար անհրաժեշտ է նոր օրակարգի ձևավորում, և այդ օրակարգում պետք է հայտնվեն այնպիսի հարցեր, որոնք հնարավորություն կտան, որ գալիք ընտրությունները լինեն թափանցիկ, որ ընտրության մասնակիցներից և ոչ մեկը ընտրությունների արդյունքն անվավեր չճանաչի:
«Եթե մենք ունենանք արտահերթ ընտրություններ, և երկխոսության հիմնական թեման էլ դա լինի, ապա մենք կունենանք կեղծված ընտրություններ»,- մանրամասնեց Մելիքյանը:

Նա նաև շեշտեց, որ չի կարելի թերագնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը հայաստանյան քաղաքական դաշտում: Ըստ Մելիքյանի` եթե 2007-ին Տեր-Պետրոսյանը չվերադառնար քաղաքականություն, հայ հասարակությունը չէր կարողանա նման լուրջ ընդվզման գործողություններ ցուցաբերել` ընդդեմ իշխանությունների. «Շատ լավ է, որ նա իր կողմնակիցմների հետ կարողացավ պահել այդ հասարակական լարումը և իշխանություններին ստիպեց սթափվել ու գնալ փոփոխությունների:Այլ հարց է, որ ՀԱԿ-ն այսօր իր քաղաքական ակտիվության բարձրակետն անցել , և չեմ ակնկալում, որ ՀԱԿ-ը կունենա նոր թարմ ուժեր և ակտիվություն»:

Արման Մելիքյանի կարծիքով` ՀԱԿ-ի ֆենոմենը հիմնականում կապված է Տեր-Պետրոսյանի անձի հետ, մյուս կողմից` այդ ռեսուրսը սահմանափակ է, քանզի Տեր-Պետրոսյանը չդարձավ համաժողովրդական համախմբման մեխանիզմ. ««Թաթար-մոնղոլական» որակումը պառակտիչ դեր կատարեց, որովհետև այդպես անվանվեց ոչ միայն գործող իշխանությունը, այլ Ղարաբաղի ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ համախմբող դեր չի կատարելու Տեր-Պետրոսյանը, քանզի հանրապետության բնակչության մեծ մասը ղարաբաղցիներ են, ավելին` սրանից վերանալով էլ, կան մարդիկ, ուժեր, որոնք երբեք չեն միանա ՀԱԿ-ին: Շատ մարդիկ, ովքեր հեռացել են ՀԱԿ-ից` նրա համար կարևոր դերակատարություն ունեին, և պարզ է, որ նրանց հեռացումով ՀԱԿ-ը թուլանում է»:

Այուամենայնիվ, ըստ Մելիքյանի, ՀԱԿ-ից անջատված ուժերն էլ ակտիվություն դրսևորելու հնարավորություն չունեն, և նրանցից ոչ մեկը չի կարող ձևավորել ծանրակշիռ միավոր, քանզի, անկախ պատճառներից, նրանց հեռացումը կարող է դիտարկվել որպես դավաճանություն: Նկատի ունենալով նորաստեղծ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը` Մելիքյանը նկատեց, որ նրանք չեն ունենա այնքան համակիր, որքան ունի Տեր-Պետոսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները հանգեցնեն հերթական բախման և Մարտի 1-ի կրկնման, Մելիքյանը պատասխանեց. «Այսօր ո՛չ իշխանություններին, ո՛չ ՀԱԿ-ին ձեռնտու չէ որևէ բախում, դա ցանկալի շարունակություն չի լինի այսօրվա միտինգի համար: Այսօր այդ ռեսուրսը չկա, իշխանությունը գիտակցում է, որ ՀԱԿ-ն այսօր ի վիճակի չէ գնալ վճռական գործողությունների, և պարզ է` բախումների չի գնա: Ես կարծում եմ, այս հանրահավաքները իրական, շոշափելի որևէ արդյունք չեն տա, ՀԱԿ-ը պետքէ շարունակի երկխոսությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում