Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ պահպանողական «Առաջնորդի ուղու հետևորդներ» քաղաքական ճակատի խորհրդի անդամ Ահմադ Քարիմի Էսֆահանին հայտարարել է, թե ոմանք չեն ցանկանում, որ Ահմադինեժադն իր նախագահության շրջանը բնականոն ավարտին հասցնի, այդ ուղղությամբ արդեն նախագծեր ունեն և իրագործում են դրանք:
Իրանցի գաղաքական գործիչի համոզմամբ՝ կառավարության մեջ ներթափանցած դավադիր անհատները ամեն օր մի նոր խոչընդոտ են առաջացնում կառավարության համար և հույս ունեն, որ դրա արդյունքում նախագահը կհեռացվի իր պաշտոնից:
Էսֆահանին նաև իրանի անվտանգության ծառայություններին հորդորել է, որ աչալուրջ լինեն դավադիր ճամբարի գործունեության հանդեպ:










































