Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ իր հարավկովկասյան շրջագայության շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր այցելելու է Ադրբեջան։
Պլանավորված է, որ Սարկոզին Բաքվում ստորագրելու է ֆրանսիական դպրոցի ստեղծման մասին համաձայնագիր։ Սարկոզին Բաքվում բարձր մակարդակի բանակցություններ է վարելու տետ-ա-տետ և ընդլայնված կազմով պատվիրակության մասնակցությամբ ձևաչափերով։
Այդ հանդիպումներում քննարկվելու է երկկողմանի հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ։ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ներկայացնելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ իր դիրքորոշումը։
Բաքվից Սարկոզին կմեկնի Թբիլիսի։











































