«Երկիր»-ը գրում է, որ 10 ամիս տևած լռությունից հետո Հայաստանում ուրանի ծրագրի մենաշնորհատեր «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ֊ն՝ ի դեմս «ԱԲՎԱՆ» ընկերության, դարձյալ ակտիվացել է:
«Ըստ «էկոլուր»-ի` ընկերության աշխատակիցները ժամանել են Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղ և հայտարարել, որ մտադիր են փակել հին հորատանցքերը և բացել նորերը՝ ուրանի հետախուզման համար»:
«Մեզ ասացին, որ ուրան, ամենայն հավանականությամբ, չկա, բայց հետախուզման ծրագիրը պետք է ավարտին հասցվի, և պլանի համաձայն՝ փորվելու են նոր հորատանցքեր»,- պատմել են Լեռնաձորի բնակիչները: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի` ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչև 2014 թվականն Է»,- հավելում է թերթը:











































