Սեպտեմբերի 17-ից Նյու Յորքի և ԱՄՆ-ի այլ քաղաքների փողոցներում շարունակվող ցույցերը խոսում են այն մասին, որ ժողովուրդը դժգոհ է երկրի ֆինանսական համակարգի գործունեությունից: Ինչպես հաղորդում է Риа Новости-ին, այս մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման՝ հինգշաբթի օրը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Ցուցարարները քննադատում են բանկերին ու կորպորացիաներին, որոնք ստանում են մեծ շահույթներ այն ժամանակ, երբ երկարատև ճգնաժամի պատճառով մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը:
«Այս շարժումն արտացոլում է ամերիկացիների վախը ֆինանսական ճգնաժամից: Նրանք դժգոհում են առկա ֆինանսական համակարգից»,- ասել է Օբաման:







































