«Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպման նախօրեին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք մարզումից առաջ Մակեդոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը չնայած հույս հայտնեց, որ իր թիմը կհաղթի, նշեց նաև, որ Հայաստանի ընտրանին խմբից դուրս գալու իրական հնարավորություն ունի:
«Վերջերս Հայաստանի հավաքականը մեծ առաջընթաց է ապրել: B խմբում ամենամեծ անակնկալը հենց հայերը մատուցեցին, և նրանք են ամենաարդյունավետ ֆուտբոլը ցուցադրում: Մակեդոնիայի ընտրանին 3-րդ անգամ է Հայաստանում, և այս անգամ նույնպես կաշխատենք հաղթանակ տոնել: Հարձակման գծում կարող ենք խնդիրներ ունենալ. հանդիպմանը չի մասնակցի թիմի առաջատար հարձակվող Գորան Պանդևը: Հայաստանի ընտրանին խմբից դուրս գալու իրական հնարավորություն ունի, բացի հայերից՝ լավ հնարավորություն ունեն նաև ռուսները, սլովակներն ու իռլանդացիները»,- ասաց Ջոն Տոշակը և հրաժարվեց առանձնացնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկին. «Բոլորն էլ լավ են խաղում»:








































