Wednesday, 17 06 2026
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան

Եթե Սերժ Սարգսյանը չի փակում թեման

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվության և հնարավոր վերադարձի փորձերի մասին խոսակցություններին, մամուլի վերլուծություններին և հարցադրումներին քաղաքական դաշտի սուբյեկտները պատասխանում են բավական զգուշավոր՝ կամա թե ակամա ընդգծելով այդ հարցում առավելապես հոգեբանական գործոնի առկայությունը: Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ շատ ավելի հստակ շեշտեց, որ Քոչարյանը խաղում է գերազանցապես հասարակության, քաղաքական դաշտի և իշխանության հոգեբանության վրա, իսկ ռեալ քաղաքական հող նրա ոտքի տակ չկա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Բայց խնդիրը տվյալ պարագայում այն է, որ, այդ ամենով հանդերձ, Հայաստանի իշխանական համակարգի մասով այդ հոգեբանական գործոնը միանգամայն աշխատող և զգալիորեն բավարար հանգամանք է, որ համակարգը իսկապես տրվի դրան և սկսի «աշխատել» ու «ապրել» այդ ռեժիմով:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգի ձևավորման տրամաբանությունն ու գործունեության այսպես ասած՝ արժեքային կողմնորոշիչները միանգամայն պարարտ հող են ստեղծում հոգեբանական ներգործության համար: Ավելին՝ այդ ամբողջ համակարգը կառուցված է հենց հոգեբանության ու բնազդների վրա, հետևաբար, հոգեբանության և բնազդների վրա ազդելով էլ հնարավոր է քանդել համակարգը: Ով առնչություն է ունեցել դրա հետ, դա շատ լավ գիտի, ու եթե ունի իշխանությունը քանդելու կամ դրան տիրանալու խնդիր, անկասկած, առաջնային քայլերից մեկը համարում է այդ հոգեբանական ներգործությունը:

Խնդիրն այն է, որ այդպես է բոլոր այն համակարգերի դեպքում, որոնք ձևավորվում և գործում են ոչ թե իրավական կատեգորիաների հիման վրա, այլ ստվերային պայմանավորվածությունների և չգրված օրենքների: Ով՝ ով, Ռոբերտ Քոչարյանը շատ լավ է ծանոթ այդ համակարգին, քանի որ դրա ճարտարապետներից մեկն է: Հետևաբար, նա լավ գիտի, թե համակարգի որտեղին է պետք խփել այն ցնցելու համար: Ընդ որում, Քոչարյանին տվյալ պարագայում հարկավոր է ցնցել, ոչ թե քանդել համակարգը, քանի որ քանդելու դեպքում նա ինքն էլ կմնա փլատակների տակ:

Թող տարօրինակ չթվա, բայց քանդելու խնդիր դրել էր այդ համակարգին նույնպես քաջածանոթ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հենց այդ պատճառով էր, որ գրեթե հասել էր իր նպատակին 2008 թվականի համաժողովրդական ալիքը գլխավորելով: Համակարգը արդեն քանդվում էր, ինչն էլ Քոչարյանին ստիպեց գնալ ուժային լուծումների: Իսկ Քոչարյանին ներկայումս հարկավոր է ցնցել համակարգը, որ այն խուճապի մեջ հիասթափվի Սերժ Սարգսյանից և պահանջի Քոչարյանի վերադարձը: Եվ դատելով Քոչարյանի վերադարձի մասին իշխանության վախվորած աձագանքներից՝ երբ որևէ մեկը չի համարձակվում գնահատական տալ Քոչարյանի թե՛ նախագահությանը, թե՛ նրա հետնախագահական պահվածքին, նրան հաջողվում է հոգեբանական ներգործություն ունենալ համակարգի վրա:

Այդ իրավիճակում Սերժ Սարգսյանին պետք է հոգեբանական այդ ցնցումը կանխի հնարավորինս արագ, ինչի լավագույն տարբերակը կլինի այն, որ նա ինքը հանդես գա Քոչարյանի ներկայիս դիրքի և պահվածքի քաղաքական գնահատականով և իշխանության համար մեկընդմիշտ փակի Քոչարյանի թեման: Տեր-Պետրոսյանը շուրջօրյա հանրահավաքների մեկնարկին փակեց այդ թեման ընդդիմության ու հասարակության համար։ Իշխանության համար դա պետք է անի Սարգսյանը, իսկ եթե չի անում, ուրեմն կա՛մ չի կարողանում, կա՛մ էլ պարզապես նրան ձեռնտու է Քոչարյանի թեմայի որոշակի շահարկումը ներքաղաքական այս պահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում