Այսօր Ստոկհոլմում հրապարակվել է գրականության ոլորտում 2011 թ. Նոբելյան մրցանակակրի անունը: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ դա շվեդ պոետ Թոմաս Թրանսթրեմերն է, որը համարվում էր ամենահավանական հաղթողներից մեկը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թոմաս Թրանսթրեմերը դարձել է բոլոր հիմնական գրական մրցանակաների դափնեկիր, որոնք շնորհվում են Սկանդինավիայում: Նա հայտնի է որպես բանաստեղծությունների 12 ժողովածուների հեղինակ, ստեղծագործել է նաև արձակ ժանրում, այդ թվում՝ փորձարարական հայկու ժանրում: Շվեդ պոետը մասնագիտությամբ բժիշկ հոգեբան է, բացի այդ՝ նա դաշնակահար է:
Մենք տեղեկացրել էինք, որ ֆավորիտների թվում էին նաև սիրիացի պոետ Ադոնիսը, ինչպես նաև երաժիշտ Բոբ Դիլանը:







































