Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա երկու եղբայրների:
Պարզվել է, որ նրանք ս/թ սեպտեմբերին, մուտքի դուռը բացելու միջոցով, Գրիգոր Լուսավորչի փողոցի մի տնակից գողացել են բազմոց, 2 բազկաթոռ և սառնարանի շարժիչ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:









































