Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան կարող է օպերատիվ խմբի կազմում ռազմական կոնտինգենտ ուղարկել Գազայի հատված

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ չի բացառել, որ Թուրքիան կարող է Գազայի հատվածի օպերատիվ խմբի կազմում ռազմական կոնտինգենտ ուղարկել։

Այս մասին հայտնել է Turkiye թերթը:

Էրդողանը մանրամասնել է, որ Գազայի հատվածի օպերատիվ խմբում թուրքական կոնտինգենտ ներգրավելու վերաբերյալ իրեն հարց է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մակրոնը հարցրեց ինձ, թե արդյոք մենք զինվորներ կտրամադրենք այս աշխատանքային խմբին։ Ես պատասխանեցի՝ «ինչո՞ւ ոչ»։ Մենք կարող ենք ընդգրկվել այս ռազմական մեխանիզմում, որը կստեղծվի Գազայում։ Բայց գլխավորն այն է, թե ինչ պայմաններում կլինենք մենք այնտեղ»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել անկախ պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ և, հավանաբար, կմասնակցի Գազայում ռազմական մեխանիզմին։

Էրդողանը հավելել է, որ Գազայում դեռ շատ բան կա անելու, այդ թվում՝ տարածաշրջանի վերակառուցման ուղղությամբ։ «Չնայած ստեղծվել է վստահության մթնոլորտ, թեև փխրուն՝ չի կարելի մտածել, որ խնդիրը լուծվել է»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր հերթին նշել է, որ ձեռք բերված համաձայնություններից անկախ, կարևոր է հիշել, որ Իսրայելն այն երկիրը չէ, որը Գազայի զինադադարից հետո անգործ կնստի։

«Իսրայելը կարող է իր ուշադրությունը կրկին ուղղել դեպի Լիբանան, Սիրիա և Իրան։ Գազայում խաղաղության ծրագրի առաջին փուլը սկսվեց գերիների փոխանակումից հետո։ Իսրայելական զորքերի դուրսբերման երրորդ փուլը կսկսվի տարածաշրջանում միջազգային աշխատանքային խմբի տեղակայումից հետո։ Եվ, եթե խոսքը արդար համակարգի մասին է, Թուրքիան պետք է լինի այդ խմբի մաս», – թերթը մեջբերել է Ֆիդանի խոսքեր:

Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են պաղեստինյան անկլավում վերջնական հրադադարի համաձայնագիր։

Աս-Սիսիի գրասենյակի տվյալներով՝ գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել իրականացնել Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագրի հաջորդ փուլերը, ներառյալ կառավարման, ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքական կարգավորման հարցերը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում