Ադրբեջանական Gunaz TV հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Իրանի պետական 6-րդ ալիքը առաջին անգամ իր լուրերի ընթացքում ԼՂՀ տարածքն Ադրբեջանի Հանրապետության տարածքից անկախ ներկայացրեց իր հեռուստադիտողներին:
Ադրբեջանական հեռուստաընկերությունը, անդրադառնալով իրանական կողմի նման պահվածքին, հարց է բարձրացրել՝ այդ ինչպե՞ս է, որ Իրանի իշխանությունները պահանջում են Իսրայել պետության ոչնչացումը և Միջերկրական ծովի արևելյան շրջաններն ամբողջությամբ համարում են իսլամական տարածքներ, մինչդեռ ԼՂ-ն չեն ընդունում իսլամական Ադրբեջանի անբաժանելի տարածք:
Ադրբեջանական հեռուստաընկերությունը, իրանական կողմի հաղորդած լուրը վկայակոչելով, հայտարարել է, որ Իրանի առաջորդը իսլամական աշխարհի ղեկավարը չէ, այլ ՌԴ գործակալն է տարածաշրջանում:










































