Պաղեստինի ինքանավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի մամլո քարտուղարը հայտարարել է, որ, չնայած «Մերձավորարևելյան քառյակի» կողմից առաջարկած ծրագիրը մերժվել է իրենց կողմից, Պաղեստինը կշարունակի իր համագործակցությունը նրա հատուկ դեսպան Թոնի Բլեերի հետ: Այս մասին գրում է MIGnews.com-ը:
« Քանի դեռ նա Քառյակի հատուկ դեսպանն է, Աբբասը կհամագործակցի Բլեերի հետ»,- հայտարարել է մամլո քարտուղարը:
Հիշեցնեք, որ բանակցությունների սեղանի շուրջ պաղեստինցիների ներկայացուցիչ Նաբիլ Շաաթը քննադատել էր Բլեերին` անվանելով նրան «իսրայելական դիվանագետ»:








































