Գիտնականները համոզված են, որ ի ծնե տեստոսթերոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ չպետք է վախենան ուղեղի կաթվածից և սրտային նոպաներից: Նրանք այս եզրակացությանն են հանգել` հետազոտելով 70-80 տարեկան տարեց 2400 շվեդների առողջական վիճակը: «Տեստոսթերոնի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ վերջերս ավելի սակավ են տառապել սրտային նոպաներից, որը չի կարելի ասել ցածր տեստոսթերոն ունեցողների մասին»,- նշում է Reuters-ը.
Սագլրենսկի համալսարանական հոսպիտալի բժիշկները նշում են, որ գուցե տեստոսթերոնն այստեղ ոչ մի կապ չունի: Բացի այդ, այս հորմոնի ցածր կոնցենտրացիա ունեցող 604 տղամարդկանց 21 տոկոսի մոտ հետազոտության 5 տարիների ընթացքում եղել է սրտի նոպա, ուղեղի կաթված, կամ կրծքավանդակի շրջանում նկատվել են սուր ցավեր: Իսկ բարձր ցուցանիշներ ունեցողների 16 տոկոսի մոտ են նմանատիպ գանգատներ նկատվել:
Խոսելով տեստոսթերոնի ազդեցության մասին՝ գիտնականները ենթադրում են, որ այդ հորմոնի բարձր մակարդակով մարդկանց մոտ ճարպը քիչ է, և նրանք ավելի մկանուտ են, ինչը օգտակար է առողջության համար: Փորձարկումները դեռ ավարտված չեն, և գիտնականներն առայժմ ստանում են հակասական տվյալներ:











































