Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship.am) միջոցով։
«Դիմումատուները հնարավորություն կունենան․
– առցանց գրանցվել հարթակում,
– ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ,
– ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։
Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համակարգում գրանցվելու կարգը՝ https://shorturl.at/IcGVR:







































