Գիտնականները հայտնաբերել են ավելորդ քաշի դեմ պայքարող հորմոն: Ֆլորիդա նահանգի Սենֆորդ-Բերնամ բժշկական հետազոտական ինստիտուտի աշխատկիցները հայտնաբերել են, որ օրեքսին հորմոնն ակտիվացնում է, այսպես կոչված, գորշ ճարպը: Այն երաշխավորում է կալորիաների պակասեցումը և կանխում է ճարպակալումը: Այս մասին գրումէ The Daily Mail պարբերականը:
Սովորաբար ճարպային կուտակում ասելով՝ հասկանում են սպիտակ ճարպը, և շատ քչերը գիտեն, որ օրգանիզմում կա նաև, այսպես կոչված, գորշ ճարպ: Վերջինս թափանցում է արյունատար անոթների մեջ և ունի միտոքոնդրումի բարձր կոնցենտրացիա, որը
թույլ է տալիս հյուսվածքին հեշտությամբ կալորիաները վերածել էներգիայի:
Մինչև այժմ կարծիք կար, որ գորշ ճարպն առկա է միայն երեխաների մոտ: Բայց վերջին հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է դրա առկայությունը նաև մեծահասակների մոտ: Ամերիկացի փորձագետների ուշադրությունը գրավել է ուղեղում արտադրվող օրեքսին հորմոնը: Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այդ հորմոնն ակտիվացնում է գորշ ճարպը, իսկ նրա քիչ քանակը ճարպակալում է առաջացնում:
Գիտնականները ենթադրում են, որ օրեքսինի պարունակությամբ հավելումները թույլ կտան դադարեցնել համաշխարհային ճարպակալման «էպիդեմիան»` դառնալով առաջին մեթոդներից մեկը, որը կապ չունի մարդու աշխորժակի հետ:










































