Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

Ծառուկյանը զգուշանում է մենակ մնալուց

Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես բավական հետաքրքրական մի պահ է մոտենում, երբ կարող են կոտրվել ավանդական դարձած սցենարային պատկերացումները և ձևավորվել քաղաքական այնպիսի կոնֆիգուրացիաներ, որոնց մասին շատերն անգամ չէին էլ կարող մտածել կամ պատկերացնել թեկուզ երկու-երեք տարի առաջ: Խոսքը ընդդիմություն – իշխանություն ավանդական հասկացության և առճակատման որոշակի բովանդակային տրանսֆորմացիայի մասին է, երբ բավական հարաբերական կարող են դառնալ իշխանություն և ընդդիմություն հասկացությունները:

Օրինակ՝ բավական է փոքր-ինչ խորությամբ դիտարկել իշխանության հենասյուներից մեկը հանդիսացող «Բարգավաճ Հայաստան»-ի վերջին երկու տարիների գործունեությունը և հատկապես վերջին օրերի հրապարակային հայտարարությունները, որ իրենց թույլ են տալիս ԲՀԿ առաջնորդն ու նրա կուսակիցները, որպեսզի պարզ դառնա, թե ինչքան հարաբերական հասկացություն է դարձել Հայաստանում իշխանություն ասվածը: Իսկ դա թույլ է տալիս բավական իրատեսական համարել արդեն այնպիսի քաղաքական կոնֆիգուրացիաներ, ինչպիսիք դժվար էր պատկերացնել և նույնիսկ երևակայել նախկինում, կամ այդպիսիք, թերևս, հենց միայն երևակայել էլ հնարավոր էր` ոչ ավելին: Խոսքն, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի և ԲՀԿ-ի հնարավոր գործակցության մասին է: Այսօր այդ քաղաքական ուժերը միմյանց ընդամենը մեսիջներ են հղում հետագա հնարավոր ընդհանուր եզրերի վերաբերյալ։ Բայց երբ այդ մեսիջների կողքին էլ դիտարկում ենք ԲՀԿ-ի վարքը, ապա արձանագրում ենք, որ կուսակցությունն առնվազն պատրաստ է լրջորեն քննարկել մեսիջները:

Թե ինչպիսի իրատեսականություն ունի այդ հեռանկարը՝ դժվար է ասել: Ի վերջո, իշխանության վարչահրամայական բուրգը իր ազդեցությունը թողնում է, առավել ևս, որ այդ բուրգի առանցքում, այսպես ասած, «համատեղ հանցանքի» գաղափարն է դրված: Բայց ամեն ինչ սկսվում է հենց մտածելուց, որից հետո ձևավորվում են նաև հեռանկարի մոտավոր պատկերներ: Իսկ այդ պարագայում, կոնկրետ ԲՀԿ մասով, այդ պատկերները իշխանական համակարգում դառնում են բավական մշուշոտ: Դրան զուգահեռ՝ թերևս, ավելի հստակ են դառնում, այսպես ասած, այլընտրանքային տարբերակները, երբ ԲՀԿ-ն կարող է իրեն արդեն առավել ապահով զգալ, ասենք, Կոնգրեսի կողքին, քան Սերժ Սարգսյանի, եթե, իհարկե, այդ ընթացքում գործականում նրանց արանքը չի մտնում Ռոբերտ Քոչարյանը: Բայց որ «Բարգավաճն» իսկապես լրջորեն մտածում է Սերժ Սարգսյանի ուղեծրից դուրս գալու մասին՝ վկայում է Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցի այն միտքը, թե կուսակցությունն ուզում է լինել ներկայիս կոալիցիայից ավելի լայն համախմբման լոկոմոտիվ: Ծառուկյանը, ըստ ամենայնի, զգուշանում է Սերժ Սարգսյանի հետ մենակ մնալուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում