Իսպանական Reus Avellana Digital ընկերությունը iPhone-ի համար նոր խաղ է ստեղծել, որի խնդիրը, մատը «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աչքը մտցնելով, ինչքան հնարավոր է՝ շատ միավորներ վաստակելն է: Խաղը կոչվում է «Մոուի աչքը»: Այս մասին հաղորդում է AS-ը:
Խաղը ստեղծվել է Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մոտիվներով: Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպման վերջնամասում մասսայական ընդհանրման ժամանակ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը մատը մտցրեց Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովայի աչքն ու քաշեց նրա ականջը:
Նշենք, որ խաղը ստեղծող ընկերությունը գտնվում է կատալոնական Ռեուս քաղաքում, որը Բարսելոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է:







































