Ինչպես հայտնում են բրիտանական թերթերը, The Beatles խումբը պատրաստվում է ողջ կազմով համերգ տալ` Փոլ Մաքարտնին և Ռինգո Սթարը` կենդանի, իսկ Ջոն Լենոնն ու Ջորջ Հարիսոնը` թվային պատկերով:
Սակայն այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատել իրենք` երաժիշտները: Ըստ աղբյուրների՝ համերգը պետք է կայանա 2011 թ. օգոստոսի 11-ին, իսկ համերգից ստացված հասույթը պետք է հատկացվի կանանց կրծքի քաղցկեղի կանխարգելման աշխատանքներին: