Իսպանիայում գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը վերջին 15 տարիների ընթացքում` կազմելով 4.2 մլն մարդ: Այս մասին գրում է The Guardian-ը: Այս տարի ամենաշատ պաշտոնանկությունները գրանցվել են պետական սեկտորում:
Մինչև 25 տարեկան երիտասարդների ավելի քան 46%-ը չեն կարողանում աշխատանք գտնել: 10 իսպանացիներից 8-ը դա համարում են Իսպանիայի ամենամեծ խնդիրներից մեկը: Հիշեցնենք, որ այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին Մադրիդում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բազմահազարանոց ակցիաներ ընդդեմ գործազրկության ավելացման: Այդ ցույցերը երբեմն վերածվել են լուրջ բախումների ցուցարարների և ոստիկանության միջև:






































