Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Էրդողանը որոշել է աջակցել ադրբեջանական ընդդիմությանը. ադրբեջանական մամուլ

Независимая газета թերթում հրապարակվել է Յուրի Ռոքսի «Թուրքիան մտել է տարածաշրջանային գերտերության դերի մեջ» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Թուրքիայի վարչապետ Էրդողանը որոշել է աջակցել ադրբեջանական ընդդիմությանը։ Այս նորությունը հրապարակել է Բաքվի «Պոլիգոն» պարբերականը՝ վկայակոչելով թուրքական իշխանական շրջանակներում իր ունեցած աղբյուրին։ Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմությանն իրենց աջակցության մասին հայտարարել էին թուրքական հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունները։

Բայց եթե թուրք ընդդիմադիրների կողմից ադրբեջանցի ընդդիմադիրներին աջակցելը կարելի է բացատրել համերաշխության գործոնով, ապա պաշտոնական Անկարայի այդ պլանները պարզ երկնքում ամպրոպի էֆեկտ ունեցան։ Բաքվի պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրին, նշում է, որ թուրքական իշխանություններն ադրբեջանական ընդդիմադիր ուժերին խոստացել են օգնել, և որ Ադրբեջանի ընդդիմության հանդեպ նրանց դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է տարածաշրջանային վերջին զարգացումներով։

Սրան նպաստում են թուրք-իսրայելական լարված հարաբերությունները և սրան հակառակ՝ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ամրագրումը։ Սակայն ակնհայտ է, որ գլխավոր գործոնի դերում Վաշինգտոնի դիրքորոշումն է, որի հետ Բաքուն դեռևս Հեյդար Ալիևի ժամանակներից չի կարողանում ձևավորել ամերիկյան կողմի ցանկացածի պես վստահելի հարաբերություններ։

«Պոլիգոն»-ը գրում է. «Ինչո՞ւ Սիրիայի հարցում Էրդողանը փոխեց իր դիրքորոշումը։ Սկզբում նա Բաշար Ասադի կողմն էր, իսկ հետո հանդես եկավ նրա դեմ։ Նույնը Ադրբեջանի հարցում է։ Շատ հարցերում Վաշինգտոնի և Անկարայի շահերը համընկնում են, դրա համար էլ թուրքական իշխանությունները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել ադրբեջանական ընդդիմության հանդեպ։ Ադրբեջանական ընդդիմությանը թուրքական իշխանությունների աջակցությունը կարող է շատ բան փոխել թե՛ Ադրբեջանում, թե՛ տարածաշրջանում ընդհանրապես»։

Այս կապակցությամբ Կարնեգիի մոսկովյան կենտրոնի պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն նշում է, որ եթե Թուրքիան որոշի ճնշել Ալիևին, ապա դա կհանգեցնի նրան, որ Ալիևը կսկսի աջակցություն որոնել Ռուսաստանի և անգամ ԱՄՆ-ի մոտ. «Հետաքրքրիր է, թե ո՞ւմ է օգնելու Թուրքիան, եթե Ադրբեջանում գոյություն չունի լուրջ ընդդիմություն։ Միևնույն ժամանակ, հազիվ թե կարելի է կարծել, որ Անկարան ցանկանում է Բաքվում տեսնել իր հանդեպ առավել բարյացակամ տրամադրված ռեժիմ՝ իր հավակնություններն առաջ տանելու համար։ Ամեն դեպքում, Թուրքիայի ճանապարհին կանգնած է Ռուսաստանը, քանի դեռ Հարավային Կովկասում նա ունի Հայաստանը։

Եթե թուրքական իշխանություններն ունեն ադրբեջանական ընդդիմությանն օգնելու պլաններ, ապա դրանց իրագործումը նախատեսված չէ ներկայումս։ Չեմ բացառում, որ Ադրբեջանում կարող է կրկնվել հյուսիսաֆրիկյան սցենարը, սակայն դրա ժամկետը հայտնի չէ»։

էներգետիկ և ԱՊՀ երկրների գծով գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռարը թուրքական իշխանությունների կողմից ադրբեջանական ընդդիմադիրներին օգնելու կապակցությամբ նշում է, որ դա համապատասխանում է Էրդողանի քաղաքական ոճին. «Հաշվի առնելով դաշնակիցների կարիք ունեցող Թուրքիայի՝ բոլոր կողմերով արտաքին քաղաքական ակտիվությունը՝ տարածաշրջանում իր գլխավոր գործընկեր Ադրբեջանական ընդդիմությանն օգնելու որոշումը թվում է ոչ խելամիտ, սակայն դա կարող է Ալիևի համար ակնարկ հանդիսանալ, որ Թուրքիան տիրապետում է նրա վրա ճնշումներ բանեցնելու մեթոդների։ Թուրքիան տարածաշրջանի ուժեղագույն խաղացողն է»։

Ռարի գնահատականի հետ որոշակիորեն համակարծիք է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսը. «Պոլիգոն»-ի տեղեկատվության մեջ որոշակի չափազանցություն կա, սակայն բոլորին է հայտնի, որ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, ինչպես որ նրանք ցույց են տալիս։ Այդ մասին են վկայում WikiLeaks-յան բացահայտումները։

Ներկայումս Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի հակասություն ու չլուծված հարցեր, ինչը չի կարող չզայրացնել Անկարային։ Օրինակ՝ գործող միակողմանի անցագրային ռեժիմը, որից ադրբեջանական իշխանություններն այդպես էլ չեն ցանկանում հրաժարվել, և դա այն դեպքում, երբ թուրքական իշխանություններն այդ քայլին գնացել են մեկուկես տարի առաջ։ Բացի այդ, բոլորին հայտնի է, որ Ադրբեջանում գործում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օջախներ։

Չնայած այս ամենին և Ադրբեջանի ու Իսրայելի միջև լավ հարաբերություններին՝ չեմ կարծում, թե Թուրքիան մեկ ժամում կտրուկ քայլ կգործի ադրբեջանական իշխանությունների թիկունքում և կսկսի աջակցել ադրբեջանական ընդդիմությանը։ Թուրքիան շատ պարգամատիկ քաղաքականություն է վարում, ինչպես և ԱՄՆ-ը։ Այսօր Ադրբեջանում գոյություն չունի արդյունավետ գործողություններ իրականացնելու ունակ ընդդիմություն։ Բացի այդ, ադրբեջանական ներկայիս ընդդիմությունը չափազանց ամերիկամետ է և ոչ իսլամամետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում