Saturday, 20 06 2026
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Ներպետական ջանքերը բավարար չեն պայքարելու անդրազգային հանցավորության դեմ. Աննա Վարդապետյանի ելույթը Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) տարեկան համաժողովի ընթացքում, հանդես է եկել «Քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը. հաղորդակցության ուժը, հայաստանյան հեռանկարը» թեմայով ելույթով: Այս մասին տեղեկացրել են դատախազությունից:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահությանը՝ թեմատիկ նիստի շրջանակներում կարևոր հարցի վերաբերյալ ելույթ ունենալու հնարավորության համար և ընդգծել, որ կիբերհանցագործությունների, թրաֆիքինգի, անդրսահմանային կոռուպցիայի և ապօրինի ծագման գույքի դեմ պայքարում իրավապահ կառույցների համագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է օպերատիվ և վստահության վրա հիմնված հաղորդակցության կարևորությունը:

«Միջնադարյան պատմության ականավոր գործիչ, 12-րդ դարի նշանավոր հայ մտածող, իրավագետ, աստվածաբան Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատությունում, որը 2025 թվականի ապրիլի 10-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում, ընդգծվում են այն արժեքները, որոնք հանդիսանում են Հայաստանի իրավական ավանդույթի ձևավորման հիմքը։ Գոշը շեշտում է, որ արդարությունը ծաղկում է, երբ դատողները չեն գործում միայնակ, այլ խորհրդակցում են այլոց իմաստնության հետ. բազմաթիվ աչքեր ճշմարտությունն ավելի պարզ են տեսնում, քան՝ մեկը։ Վստահ եմ՝ դահլիճում ներկա գտնվողները կհամաձայնեն ինձ հետ, որ ներպետական ջանքերը բավարար չեն պայքարելու մի շարք անդրազգային հանցագործությունների դեմ։ Մենք պետք է ավելի նախաձեռնող լինենք, ավելի համագործակցված՝ ընդհանուր հակառակորդի՝ հանցավորության դեմ պայքարում»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը։

«Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է նաև օտարերկրյա պետությունների հետ քրեական գործերով համագործակցության բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերին, ոչ ֆորմալ հաղորդակցության ձևերին, ինչպես նաև դատախազների շարունակական կրթության կարևորությանը:

«Մերօրյա աշխարհում արդարադատության համակարգն առերեսվում է աննախադեպ մարտահրավերների: Տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում փոխվել է ոչ միայն հանցագործության բնույթը, այլ նաև դրա կատարման արագությունը՝ էականորեն բարդացնելով իրավապահների աշխատանքը: Նշված պայմաններում արդյունավետ հաղորդակցությունն ու ժամանակին նոր գիտելիքների հասանելիությունն այն հենասյուներն են, որոնց վրա մենք՝ որպես դատախազներ, կարող ենք հիմնվել: Այս հենասյուները միասին հզոր հիմք են ստեղծում արագ ու համակարգված գործելու համար: Եկե՛ք այս հարթակն օգտագործենք ոչ միայն մարտահրավերներն ընդգծելու, այլ նաև հաղորդակցության ուժի գիտակցմամբ համագործակցության ուղիներ ստեղծելու համար»,- եզրափակել է Աննա Վարդապետյանը:

Նշենք, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին մասնակցելու համար Սինգապուրի Հանրապետություն են ժամանել շուրջ 450 մասնակիցներ՝ աշխարհի 80 երկրներից:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա այսօր կայանալիք Գլխավոր ժողովի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում