«Եթե ՀԱԿ-ը շարունակի այս մոտեցումը, զրոյական հաշվարկներ կստացվեն…
ՀԱԿ-ը շարունակ փորձում է պահանջատիրական դիրքերից հանդես գալ, ինչն անընդունելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Չեմ կարծում, որ անհասկանալի ֆորումները և անհասկանալի ձևումներով կարելի է սրել իրավիճակը: Հուսով եմ, որ հրահրումներ չեն լինի: Եթե ՀԱԿ-ը շարունակի այս մոտեցումը, զրոյական հաշվարկներ կստացվեն: Բայց եթե ինչ-որ պահից Հայ ազգային կոնգրեսը ցանկություն կունենա անցնել երկխոսության, մենք միայն ուրախ կլինենք»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մերիտոկրատիայի անհրաժեշտության մասին հայտարարությանը` Արտակ Զաքարյանը նկատեց, որ միշտ պետք է ձգտել դրան, սակայն «եթե նման կարգեր սահմանվեն, գուցե և անգամ Տեր-Պետրոսյանը չանցնի»:









































