««Արևելյան գործընկերություն» նախագծում Հայաստանի դերը գնալով ավելի է կարևորվում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների և Եվրախորհրդարանի, ինչպես նաև այդ պետությունների կառավարությունների համագործակցությունը, քաղաքացիական հասարակության ինտեգրումը, ժողովրդավարության ինստիտուտների կայացումը:
«Հատկանշական է, սակայն, որ ծրագիրն ի սկզբանե չի զբաղվելու հակամարտությունների լուծմամբ, քանի որ դա նրա կոչումը չէ: Սակայն «Արևելյան գործընկերությունն» ամրագրել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափ»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:












































