Մոսկվայում ձերբակալվել են ընդդիմության ակտիվիստները: Մոսկվայում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաք, որը արտոնված չի եղել : Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, տասնյակ երիտասարդներ շարվել են ցանկապատի երկայնքով և ձեռք ձեռքի տված վանկարկել. «ընտրություններն առանց ընդդիմության՝ հանցագործություն է»:
Ոստիկանության աշխատակիցները մի քանի րոպեի ընթացքում ձերբակալել են միջոցառման բոլոր մասնակիցներին և ուղեկցել նրանց դեպի ծառայողական ավտոբուսները: Ինչպես պնդում են ոստիկանները, դա եղել է չարտոնված հանրահավաք, որի բոլոր մասնակիցները դիտվում են որպես օրենք խախտած քաղաքացիներ:









































