Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հայաստանը հուսով է, որ Թուրքիան անմասն չի մնա տարածաշրջանում հարատև խաղաղությանը և բարգավաճմանը միտված գործընթացից. ԱԳՆ-ն՝ Radar Armenia-ին

«Հայաստանը հուսով է, որ Թուրքիան անմասն չի մնա տարածաշրջանում հարատև խաղաղությանը և բարգավաճմանը միտված գործընթացից, որի համար իրական և շոշափելի հնարավորություններ են ստեղծվել հատկապես Վաշինգտոնում արձանագրված համաձայնությունների արդյունքում»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման։

Radar Armenia-ն հետաքրքրվել է, թե կա՞ն Թուրքիայի հետ համաձայնությունների համատեքստում քննարկումներ՝ առաջիկայում սահմաններն առնվազն 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պայմանավորվածությունների կատարման ժամկետների մասով։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկխոսությունը շարունակվում է. ինչպես հայտնի է, օգոստոսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի և պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս քննարկվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ԱԳՆ-ն նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցին անդրադարձ կա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածում, որով նախատեսվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում համաձայնագրի վավերացումից հետո։ Համաձայնագրի նախաստորագրված տեքստը հրապարակված է ԱԳՆ պաշտոնական կայքէջում՝ հղումով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում