Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

Հարավային Օսիան փակել է Ռուսաստանի հետ սահմանը

Грузия Online-ի փոխանցմամբ` նոյեմբերի 13-ին Հարավային Օսիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, Հարավային Օսիան հայտնվել է սկանդալային իրավիճակում` սահմանափակելով օտարազգիների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի քաղաքացիների մուտքը: Սակայն այս որոշումը չի տարածվել Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմաբազայի և ռուսական այլ ուժային կառույցների ներկայացուցիչների ու նրանց ընտանիքների վրա:

Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 30-ին Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձանաժողովը (ԿԸՀ) մերժեց առաջիկա նախագահական ընտրությունների համար գրանցել Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Ջամբոլատ Թեդեևի թեկնածությունը, որի կողմնակիցները փորձել էին ներխուժել կառավարության շենք, ուր տեղակայված է ԿԸՀ-ն:

Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն ПирWели գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ «ծիծաղելի» է որակել Հարավային Օսիայի իշխանությունների կողմից ռուս-վրացական սահմանի փակումը.

«Այդ որոշումն ուղղված է Կոկոյտիի ընդդիմադիր իշխանության դեմ: Կոկոյտիի իշխանությունը զգում է, որ գտնվում է լուրջ վտանգի տակ: Նա հասկանում է, որ Ձամբոլատ Թեդեևի ֆիգուրը բավական լուրջ է ռուսների շրջանում: Երեկ Ցխինվալն արգելել էր նաև «Եդինայա Ռոսիա»-ի դաղստանյան մասնաճյուղի հումանիտար բեռը:

Սահմանը փակվել է նրա համար, որպեսզի ընդդիմության աջակիցները չկարողանան Ռուսաստանից ժամանել և աջակցել ընդդիմությանը: Ռուսաստանի հետ սահմանի փակումն ավելի ծիծաղելի է թվում դե ֆակտո իշխանությունների կողմից մնացյալ Վրաստանի հետ հարաբերությունների մեղմացման վերաբերյալ արած հայտարարության ֆոնին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես դրան կվերաբերի Կրեմլը, կամ թե որքանով է այդ որոշումը համաձայնեցված Մոսկվայի հետ, ապա Կրեմլի դիրքորոշումը դեռևս բացահայտված չէ: Մենք ստույգ տեղեկություն չունենք այդ մասին: Մենք տեղի ունեցածից միայն կարող ենք եզրակացնել, որ Հարավային Օսիայի վերաբերյալ Կրեմլում ինչ-որ բան է տեղի ունենում: Մոսկվայի դիրքորոշումը հայտնի կդառնա միայն այն ժամանակ, երբ այդ ներքին պայքարում (եթե դա իսկապես լինի) մեկնումեկը հաղթի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում