Wednesday, 10 06 2026
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը

Սկզբունքային դիմակայություն

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայաստանյան այցը տեղի է ունենում բավական հետաքրքրական ներքաղաքական ժամանակահատվածում: Հայաստանում ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքային ակցիաներ է իրականացնում, իսկ իշխանության մեջ էլ արդիականանում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի և թե՛ այդ, թե՛ ընդհանրապես նախընտրական համատեքստում ԲՀԿ դիրքորոշման թեման: Սակայն Սարկոզիի այցը տեղի է ունենում նաև բավական հետաքրքրական ռեգիոնալ ֆոնի պայմաններում: Օրեր առաջ Լեհաստանում տեղի ունեցավ Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որի ընթացքում նախանշվեցին գործընկերության անցած շրջանի արդյունքներն ու հետագա անելիքները:

Եվրոպան վերջին շրջանում սկսել է բավական ակտիվ լինել Հարավային Կովկասի հանդեպ հռետորաբանության մեջ և հայտնում է գործնական ակտիվության պատրաստակամություն, իսկ մեկնարկած «Արևելյան գործընկերության» ծրագիրն ինքնին արդեն բավական նշանակալի քայլ է այդ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, նկատվում է նաև տարածաշրջանում Ֆրանսիայի ակտիվություն, որը, իհարկե, ընդհանուր համատեքստում կարող է ընկալվել եվրոպականության հունի մեջ, բայց նաև անկասկած է, որ Եվրամիության առանցքային պետություն լինելով՝ Ֆրանսիան, այդուհանդերձ, բավական մասշտաբային համաշխարհային խաղացող է և վեր է զուտ եվրոպական շրջանակներից: Այդ տեսակետից, մենք կարող ենք խոսել համաժամանակ թե՛ Եվրամիության, թե՛ զուտ Ֆրանսիայի ակտիվության գեներացման մասին: Սարկոզիի ռեգիոնալ այցը դրա վկայությունն է: Իսկ եթե այդ ամենին գումարենք նաև այն, որ Եվրամիության «Արևելյան գործընկերության», այսպես ասած, համակարգող պետությունը Լեհաստանն է, որը Եվրոպայում համարվում է ամերիկյան քաղաքականության ուղեծրում գտնվող պետություն, կարող ենք եզրակացնել, որ այդ մարտավարությունում նկատելի կարող է լինել նաև ամերիկյան շունչը:

Այդպիսով, ձևավորվում է փաստացի բավական ազդեցիկ մի եռյակ` Ֆրանսիա, Եվրամիություն, ԱՄՆ, որը նկատելի կորագծով ալիք է առաջ բերում դեպի Հարավային Կովկաս, ընդ որում՝ բավական առարկայական ալիք, քանի որ մասնավորապես «Արևելյան գործընկերության» ծրագիրը ինքնին, թե՛ իր փիլիսոփայությամբ, թե՛ կառուցվածքով բավական աննախադեպ է եվրոպական այլ ծրագրերի համեմատ և թվում է համեմատաբար առավել կենսունակ: Երբ համադրում ենք տարածաշրջանային այդ բավական հետաքրքրական իրավիճակն ու ներքին զարգացումները, ապա ակնհայտ է դառնում, որ Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցը կարող է զգալի գործնական նշանակություն ունենալ թե՛ ներսի, թե՛ դրսի առումով:

Սա ամենևին չի նշանակում, որ դրա արդյունքները երևալու են հաջորդ օրը կամ հաջորդ ամսին: Բայց որ դրանք տեսանելի են լինելու Հայաստանի նոր խորհրդարանի արտապատկերում՝ անկասկած է, որովհետև Հայաստանում խորհրդարանի հերթական թե արտահերթ ընտրությունն արևմտյան կորի համար լինելու է ներկայիս ակտիվության առանցքային հանգրվան արդյունքի արձանագրման տեսանկյունից: Խոսքը ամենևին հեղափոխականության կամ իշխանափոխության մասին չէ: Պարզապես դա կլինի Հայաստանի ևս մի քայլը դեպի արևմտյան քաղաքակրթական համակարգ, որին, իհարկե, փորձելու է հնարավոր ռեսուրսներով դիմադրել խորհրդա-ռուսական քաղաքական համակարգը թե՛ իր ներհայաստանյան կրողներով, թե՛ իր մոսկովյան պատրոններով: Բայց այն, որ Արևմուտքը բավական լայն հունով է փորձում մտնել ներհայաստանյան և տարածաշրջանային նոր բովանդակության գործընթացների մեջ, թերևս հուշում է, որ այս անգամ սպասվում է սկզբունքային դիմակայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում