Wednesday, 17 06 2026
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Միացյալ Նահանգները բացում է դռները Հայաստանի տեխնոլոգիական կյանքի և տնտեսության առաջ․ Մխիթար Հայրապետյան

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հարյապետյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջին օրերին Վաշինգտոնում էր, մանրամասներ է ներկայացրել այցի ընթացքում ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրից, որը վերաբերում է արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցությանը։

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Վաշինգտոնում երկու հիմնական իրադարձություն է տեղի ունեցել, որոնք ուղիղ կերպով առնչվում են Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, ինժեներական ոլորտի զարգացման, նորարարություններ խթանմանը։

«Առաջինը երկու երկրների ղեկավարների ստորագրած փոխըմբռնման հուշագրերն են, որոնցից մեկը վերաբերում էր արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտին, մեզ համար կարևորագույն ռազմավարական  նշանակություն ունեցող երկու ուղղությունների համատեքստում Հայաստանի և ԱՄն-ի միջև համագործակցությունը խորացնելուն։ Հաջորդը իմ և Սպիտակ տան տեխնոլոգիաների և գիտության հարցերով գրասենյակի տնօրեն և տեխնոլոգիաների և գիտության հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Մայքլ Կրացոսի հանդիպումը։ Թե հուշագիրը, թե մեր հանդիպումը մի քանի կարևոր արձանագրման մասին էին։ Նախևառաջ թեման հիմնականում վերաբերում էր կիսահաղորդիչների էկոհամակարգի զարգացմանը Հայաստանում։ Սա նշանակում է, որ ամերիկյան ընկերությունները, որոնք համագործակցություն ունեն հայկական ինժեներական ընկերությունների հետ, խորացնում են այդ համագործակցությունը»,- ասել է Հայրապետյանը։

Նա մանրամասնեց, որ խոսքը գնում է տարատեսակ կոմպոնենտների ներմուծման մասին, որոնք անհրաժեշտ են կիսահաղորդիչների նախագծման և նախատիպավորման համար։ «Մենք նախ հեշտացնում ենք դրանց ներմուծման մեխանիզմները։ Ինչպես նաև կիսահաղորդիչների մատակարարման շղթայում պետք է համատեղ մեխանիզմներ ներդրվեն, որոնք պետք է կառուցված լինեն երկկողմ վստահության և ռազմավարական գործընկերության վրա։ Կարծում եմ, որ սա ընդհանրապես Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման, Հայաստանում նոր գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ կենտրոնացնելու տեսանկյունից կարող է լինել բեկումնային փաստաթուղթ»,- նշել է նախարարը։

Մխիթար Հայրապետյան մանրամասնել է, որ երկրորդ ուղղությունը, որը կրկին ռազմավարական նշանակություն ունեցող է,արհեստական բանականության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի ուժերի համատեղումն է։ «Սա նշանակում է, որ արհեստական բանականության տվյալային կենտրոնների կառուցման, Հայաստանում հաշվողական ռեսուրսների հասանելիության ապահովման համար ապագայում բոլոր խոշոր գործարքները և իրադարձությունները հիմնված են լինելու հենց այս փաստաթղթի տրամաբանության վրա։ Սրանով Միացյալ Նահանգները բացում է դռները Հայաստանի տեխնոլոգիական կյանքի և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար, քանի որ այդօրինակ նորարար և ամենաառաջադեմ տեխնոլոգիաների հասանելիությունը բացառիկ հնարավորություն է Հայաստանի և Հայաստանի տնտեսության համար»,- եզրափակել է Հայրապետյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում