«Մեր երիտասարդներն անգրագետ են, և այդ է պատճառը, որ գրագողությունը շատ տարածված է մեզանում»,- լրագրողների հետ հանդիպանն այսպիսի կարծիք արտահայտեց արվեստաբան Արմինե Բաղդասարյանը:
Նրա խոսքով`մշակույթի բնագավառում, արվեստի ոլորտում շատ դժվար է գրագողությամբ զբաղվելը:
«Միջակությունը տառապում է պլագիատով, իսկ մեծ վարպետները վերցնում ու վերամշակում են նյութը: Գրագողությունն այն է, երբ տեսնում ես ու ուզում ես` այն լինի քոնը»,- ասաց նա:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ իր հերթին նշեց, որ մեկ պլագիատով բարձրացած գիտնական իր հետևից բերում է իր նման տասնյակների և առաջարկեց պայքարի հետևյալ ուղիները․ առաջինը`պրոպագանդել, որ գրագողությունը քրեորեն պատժելի է, երկրորդ՝ պետք է ստեղծվի կայք, որտեղ կտպագրվեն այն մարդկանց անունները, ովքեր գրագողությամբ կզբաղվեն և երրորդ՝ պետք է ստեղծվի հակագրագողության ծրագիր:
Խուդոյանը դատելը առաջարկեց որպես լրագրության ոլորտում գրագողության դեմ պայքարի միջոց:







































