Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

Վնասազերծված բանդայի քրեական կենսագրությունը

Մյասնիկյան պողոտայում վնասազերծված զինված բանդայի (որը հարձակումներ էր կատարել նախկին և ներկա պաշտոնյաների բնակարաններ վրա և գողություններ կատարել) պարագլուխ Արտուշ Հակոբյանը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, մի քանի անգամ ազդեցիկ միջնորդությունների շնորհիվ կարողացել է ազատվել քրեական պատասխանատվությունից: Ստորև ներկայացնում ենք նրա և համախոհների կենսագրական որոշ տվյալներ:

Արտուշ Հակոբյան (ծնվ.1961թ., Կոտայքի մարզի Գառնի գյուղում)

1987թ.-ին պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափի հափշտակության և ՀՀ Գերագույն դատարանի դատական կոլեգիայի 1987թ. վճռով դատապարտվել 13 տարի ազատազրկման… 3 տարի անց` 1990թ. կալանավայրից դիմել է փախուստի: Նույն թվականի մայիսի 30-ին, Գառնի գյուղի մոտ ոստիկանների կողմից ձերբակալման ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակել է նրանց ուղղությամբ, վիրավորվել ոստիկանների պատասխան կրակոցից և ձերբակալվել… Հարուցվել է քրգործ և ՀՀ Գերագույն դատարանի կոլեգիայի որոշմամբ դատապարտվել 12 տարի ազատազրկման… Սակայն 1992թ. սեպտեմբերին կրկին փախուստի է դիմել կալանավայրից…

1996թ.-ի հունվարի 12-ին Ա.Հակոբյանի նկատմամբ հարուցվել է քրգործ` այս անգամ` զենք զինամթերք, թմրամիջոցներ ապօրինի պահելու համար, ու թեև Հակոբյանը կալանավորվել է և գործն ուղարկվել դատարան, մեկ տարի անց` 1997թ-ին, ժողդատարանի որոշմամբ` Արտուշ Հակոբյանը ընդունվել է հարկադրական բուժման` ուժեղացված հսկողության հոգեբուժական բաժանմունք… 1998թ. փետրվարին բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման հանձնաժողովը եզրակացրել է, որ Ա. Հակոբյանը շրջապատի համար սոցիալական վտանգ չի ներկայացնում, և նա տեղափոխվել է սովորական հսկողության բաժանմունք, որտեղից փախուստ կատարել:

Ազատության մեջ Ա.Հակոբյանը, ՀՀ բանկերի ասոցացիայի նախագահ Բագրատ Ասատրյանից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու դիտավորությամբ, հանցավոր համաձայնության գալով նույն հիվանդանոցի հարկադիր բուժման մեջ գտնվող Ա. Նազարյանի և գործով չպարզված 2 այլ անձանց հետ, 1998 թ. Պուշկինի փողոցից հրազենի գործադրման սպառնալիքով և բռնությամբ առևանգելով Բագրատ Ասատրյանին` տեղափոխել են Գառնի գյուղի մոտակայքում գտնվող խորտկարան, որտեղ զրկելով ազատությունից, սպանության սպառնալիքներով ու բռնությամբ, պահանջել են առանձնապես խոշոր չափերի` 100.000 ԱՄՆ դոլար գումար:

Կատարած հանցանքի համար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել անձի առևանգման, ավազակային հարձակման, առանձնապես խոշոր չափերի շորթման և զենք-զինամթերքի ապօրինի պահման համար: Նա կրկին կալանավորվել է, սակայն կրկին տեղավորվելով հոգեբուժական հիվանդանոցում` 2001թ. օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը կրկին դիմել է փախուստի: Ա. Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Դավիթ Գալստյան (ծնվ.1980 թ.)

Այս երիտասարդը 04.02.1998 թ.-ին իր քրեական կենսագրությունը սկսել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքով, դատապարտվել 3 տարի ազատազրկման, և պատժի կրումից ազատվել է պայմանական վաղակետ…

2001 թ-ի հուլիսի 30-ին դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով` կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով կատարած գույքի հափշտակության համար, սակայն պատժի կրումից կրկին ազատվել է պայմանական վաղակետ…

16.09.2004 թ. ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և նույն օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից գողություն կատարելը) դատապարտվել է 2 տարի ազատազրկման… Մինչդեռ այս հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ, կամ առանց:

10.06.2008 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` գողություն, հարուցվել է քրգործ… 03.02.2009 թ. ՀՀ քր. օրի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի` գողության, գողության փորձի, ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կամ կրելու մեղադրանքով դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման… Հետագայում նշանակվել է հարկադիր բուժում…

Սամվել Դավթյան (ծնվ.1968 թ.,)

09.04.1994 թ-ին բանդիտիզմի մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման 11 տարի 6 ամիս ժամանակով, որը մեղմացվել է 9 տարի 6 ամսի…

2000 թ-ի մայիսի 15-ին ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի պահանջներին չարամտորեն չհնազանդվելու համար դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման… 7 տարի անց` 2007 թ-ի մայիսին քր. օրի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 8-րդ կետերի (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, նախկինում մարդուն առևանգելու համար դատապարտված անձի կողմից) մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով… 11.01.2011 թ. ազատվել է քրեակատարողական հիմնարկից:

Գուրգեն Հայրապետյան (ծնվ.1962 թ.,)

1986 թ-ին գողության մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամանակով` պատժի պայմանական հետաձգումով…
1985 թ-ին ավազակության միջոցով կատարված գույքի հափշտակության և ավազակության համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման… ՌԴ ՍանկտՊետերբուրգ քաղաքում 25.05.1994 թ. ՌԴ քրեական օրենսգրքի 148 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման` 6 տարի 2 ամիս ժամանակով… Պատժի կրումից ազատվել է 1999 թ. համաներման հրամանով…

2005 թ-ի սեպտեմբերին բանդիտիզմի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու կամ կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն պատիժը մեղմացվել է 5 տարի 11 ամսվա… 23.03.2010 թ. ազատվել է պատժի կրումից…

Արթուր Մանուկյան (ծնվ. 03.03.1989 թ.)

2009 թ-ի հունիսին կալանավորվել է ավազակության (որը կատարվել է խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով և զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) մեղադրանքով, սակայն դատապարտվել է այլ` 183 հոդվածի 3-րդ մասի 3 կետով (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կյանքի կամ առղջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և ուղարկվել հարկադիր բուժման…

Քյարամ Ամոյան (ծնվ. 22.06.1992 թ.)

2008 թ-ին. կողոպուտի (որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարվել է խոշոր չափերով, կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման 2 տարի 10 ամիս ժամանակով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում