Google Maps-ում հայտնվել է Helicopter view ֆունկցիան, որի շնորհիվ օգտատերը կկարողանա «թռչել» վիրտուալ «ուղղաթիռով»՝ սերվիսի տրամադրած երթուղով : Այս մասին հաղորդվում է Google-ի պաշտոնական բլոգում:
Հաստատված երթուղու անվամբ 3D կոճակը սեղմելով՝ ակտիվացվում է տեսարանը և տեսախցիկը սկսում տեղաշարժվել այդ երթուղով: Այս ֆունկցիան իրականություն է դարձել Google Earth նախագծի հիմքի վրա: Վիրտուալ ճամփորդության ցանկացած պահին կարելի է այն դադարեցնել. այդ ժամանակ հասանելի կլինեն Google Earth-ի միայն ստանդարտ հնարավորությունները` տեղափոխում, տեսադաշտի անկյան և մասշտաբի փոփոխում: Ֆունկցիան հասանելի է միայն այն տարածաշրջաններում, որտեղ Google Maps-ը ունակ է երթուղին գծել:
Աշխատակիցները գտնում են, որ Helicopter view-ն հետագայում թույլ կտա ավելի լավ պլանավորել ճանապարհորդությունը և գնահատել ճանապարհին բացվող բնությունը: Նախկին ֆունկցիային վերադառնալու համար պետք է սեղմել 2D կոճակը:
Հիշեցնենք, որ Google Earth-ը թողարկվել է 2005 թվականի հունիսին: Ի տարբերություն Google Maps-ի քարտեզագրաֆիկական սերվիսի՝ Earth-ը տիեզերքից արված նկարներով եռաչափ քարտեզ է:












































