«Լիբիայի Ազգային անցումային խորհրդի հաղորդմամբ` Մուամար Քադաֆիի որդին թաքնվում է Սիրթ քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ շարունակվում է ապստամբների և լիբիայի նախկին առաջնորդի կողմնակիցների միջև պայքարը»,- հաղորդում է BBC-ն:
Ազգային անցումային խորհրդի զինված ուժերի ներկայացուցիչ Ահմեդ Բանին այս մասին ասել է Քաթարում հեռարձակվող լիբիական հերուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
«Մեր հեղափոխական ուժերը Սիրթում պայքարում են նախկին բռնապետի կողմնակիցների դեմ, որոնք իրենց առաջնորդի նման մեծ հանցանք են գործել լիբիացի ժողովրդի նկատմամբ»,- ասել է Բանին, այնուհետև՝ հավել, որ խոսքը վերաբերում է նաև վարձու մարդասպանների գլուխ կանգնած Մութասիմ Քադաֆիին, ով թաքնվում է Սիրթի Ավիցենայի անվան հիվանդանոցում` այդ կերպ փորձելով փախչել ապստամբներից:











































